Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արթուր Եղիազարյան. Եվ եթե կան «3-րդ ու 4-րդ գյուղեր», իսկ ու՞ր են «1-ին և 2-րդ գյուղերը»

Արթուր Եղիազարյան. Եվ եթե կան «3-րդ ու 4-րդ գյուղեր», իսկ ու՞ր են «1-ին և 2-րդ գյուղերը»
28.06.2020 | 21:42

Շատերը լսել են Երևանի մեջ մտնող «4-րդ գյուղ», «3-րդ գյուղ» թաղերի մասին, բայց հավանաբար չգիտեն, թե ինչու են այդպես կոչվել։ Եվ եթե կան «3-րդ ու 4-րդ գյուղեր», իսկ ու՞ր են «1-ին և 2-րդ գյուղերը»։


20-րդ դարի 30-ական թվականների վերջին, որոշվում է ընդլայնել Երևանի սահմանագիծը։ Երևանից Էջմիածին և Աշտարակ տանող հատվածը հայտնի էր Դալմա անունով։ Այն անջրդի և շատ շոգ կիսանապատային-տափաստանային տարածք էր։ Որոշվում է այդ տարածքով ոռոգման ջրատար անցկացնել և բերքատու այգիներ հիմնել։ Այդ տարածքում նախաձեռնում են հիմնել 4 գյուղեր, որոնք հավաքական կոչվում էին Դալմայի գյուղեր։ Այս գյուղերը բնակեցվեցին գերազանցապես Ապարանի, ինչպես նաև Մարտունու և այլ շրջանների սակավահող գյուղերի բնակիչներից։


Մինչ այդ, որոշվել էր Երևանի քաղաքամերձ գյուղերից ստեղծել նոր շրջան։ Շրջանը զբաղվելու էր գյուղատնտեսական մթերքների արտադրութամբ, ինչի արդյունքում նախատեսվում էր, որ հանրապետության մայրաքաղաքի ազգաբնակչությունը կապահովվեր թարմ մրգերով, բանջարեղենով ու կաթնամթերքով։ Շրջանը սկզբում կոչվեց Գյուղական շրջան, իսկ 1940թ-ից՝ Բերիայի անվան շրջան։ Նորաստեղծ շրջանի մեջ մտան Վերին Չարբախ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նոր Կողբ, Նոր Արեշ, Նոր Կյանք, Սովետաշեն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա գյուղերը, Երևան քաղաքի Նորք արվարձանը, Հայկոնսերվտրեստի խորհտնտեսությունը, ՀամԿ(բ)Կ 18-րդ համագումարի անվան կոլտնտեսությունը, ներքին գործերի ժողկոմատի և ուղղիչ աշխատանքային գաղութի քաղաքամերձ տնտեսությունները, զոնալային փորձարարական կայանը, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) բուսաբանական այգու տարածքը, Ղամարլուի (Արտաշատի) շրջանից` Շորբուլաղ, Կոտայքի շրջանից` Ջրվեժ և Ավան, Զանգիբասարի (Մասիսի) շրջանից` Նորագավիթ գյուղերը: 1939թ. աշնանը շրջանի մեջ մտան նաև նորաստեղծ Առաջին ու Երկրորդ գյուղերը, իսկ 1940թ.` Երրորդ և Չորրորդ գյուղերը:
Դալմայի 1-ին գյուղը Երևանի ներկայիս առանձնատնային Դավիթաշեն թաղամասն է՝ Դավիթաշեն վարչական շրջանում , 2-րդ գյուղը՝ Անաստասավանը, 3-րդ գյուղը՝ Սիլիկյան թաղամասը (երկուսն էլ ներկայիս Աջափնյակի վարչական շրջանում են), իսկ 4-րդ գյուղը Հաղթանակ թաղամասն է (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում):


Երևանամերձ Բերիայի անվան շրջանը 50-ականների կեսից՝ Բերիայի գնդակահարվելուց հետո անվանափոխվեց Շահումյանի շրջանի։ Հետագայում, Երևանի ընդարձակման հետ կապված, քաղաքամերձ գյուղական այդ շրջանից անջատվեցին հատվածներ, որոնց հիման վրա ձևավորվեցին մի շարք քաղաքային շրջաններ (ռայոններ), որոնք ներկայիս անուններով հայտնի են որպես Ավան, Նոր-Նորք, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ (խորհրդային տարիներին այլ անուններ ունեին): Նախկին գյուղական քաղաքամերձ և մասնատված շրջանի «Շահումյան» անվանումը պահպանվեց Երևանի մեջ մտած շրջաններից մեկի վրա ու մինչև 20-րդ դարի 90-ականների կեսը՝ ներկայիս Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանը, ներառյալ Կենտրոնի Կիլիկիա, Նորագյուղ, Աջափնյակի մի մասը և Շենգավիթի Չարբախ թաղամասերը հավաքական այդ անունն էին կրում։

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ